Փաշինյան. Ջորկաեֆը հոկտեմբերի 6-ից 9-ը կժամանի Հայաստան

17:37 20.09.2019

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 6-ից 9-ը կժամանի Հայաստան: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն եւ այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան»,-գրել է վարչապետը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ: 

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի հիմնադրամը 2018 թվականին է ստեղծվել: Այն զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերի իրականացմամբ և օգնում է ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը:

 

Share |

Լրահոս

Loading...