Սուլշերը հաստատել է, որ Մարսիալը, Պոգբան և Շոուն բաց են թողնելու Վեսթ Հեմի հետ հանդիպումը

14:32 20.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերը Եվրոպա լիգայի «Աստանայի» դեմ խաղից հետո (1-0) խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին: 

Նորվեգացի մասնագետը հաստատել է, որ Անտոնի Մարսիալը, Պոլ Պոգբան և Լյուկ Շոուն բաց են թողնելու Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ կայանալիք հանդիպումը: Սուլշերը հույս է հայտնել, որ վնասվածք ունեցող մեկ այլ ֆուտբոլիստ Դենիել Ջեյմսը պատրաստ կլինի առաջիկա խաղին: 

ԱՊԼ-ում 5 տուրից հետո ՄՅՈւ-ն վաստակել է 8 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Եվրոպա լիգայում թիմը մեկնարկեց դժվարին հաղթանակով՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Աստանայի» նկատմամբ: 

«Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա կիրակի և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: 

Share |

Լրահոս

Loading...