Բուկայո Սակա․ Ինձ դուր է գալիս Ռոնալդուի բնավորությունը

22:15 20.09.2019

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական հայտնել է, որ իր կուռքը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։  

«Ինձ դուր է գալիս Ռոնալդուի բնավորությունը։ Նա միշտ ուզում է լավագույնը լինել, միշտ քրտնաջան աշխատում է խաղադաշտում ու դրանից դուրս և ջանում է իր մարմինն ավելի լավը դարձնել։

Երբ նա խաղադաշտ է դուրս գալիս, լիարժեք ինքնավստահությամբ է խաղում ու ցույց է տալիս ինչու է լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Չէի ասի, թե ես էլ նույն վերաբերմունքն ունեմ, որովհետև մենք երկու տարբեր խաղացողներ ենք, նա բացառիկ է, բայց ես փորձում եմ նայել նրան ու լավագույնը վերցնել նրա խաղից։

Նա միշտ կենտրոնացած է, միշտ աշխատում է, ու ես նույնպես փորձում եմ այդպես անել»,- Սակայի խոսքերն է փոխանցում Goal-ը։

 

Share |

Լրահոս

Loading...