Ուֆան հաղթեց Սպարտակին առանց դարպասին հարված կատարելու (տեսանյութ)

21:57 20.09.2019

«Սպարտակը» կրեց հերթական պարտությունը։ Այս անգամ մրցակիցը «Ուֆան« էր: Խաղն ավարտվեց տանտերերի 1-0 հաշվով հաղթնակով: 

«Ուֆան» ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ դարպասին հարված չկատարեց: Միակ գոլը խփեց «կարմիր-սպիտակների» պաշտպան Նիկոլայ Ռասազովը։ Մինչ երկրորդ խաղակեսի սկիզբը պաշտպանը կարող էր ինքնագոլերի դուբլ հեղինակել, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին:

Մոսկովյան ակումբը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց բոլոր մրցաշարերում և երրորդը՝ Պրեմիեր լիգայում:

Share |

Լրահոս

Loading...