Վալվերդեն հույս ունի, որ Ֆատին չի հրավիրվի Իսպանիայի հավաքական

21:28 20.09.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հույս է հայտնել, որ թիմի 16-ամյա հարձակվող Անսու Ֆատիին չեն հրավիրի Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքական: Այս մասին հայտնում է sport-english.com-ը:

Աղբյուրի տվյալներով՝ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ֆուտբոլիստը ստացել Է Իսպանիայի քաղաքացիություն։

«Կսպասենք, Ֆատիին կհրավիրեն թե ոչ: Շատ թղթային աշխատանք կա անելու։ Եթե նրան կանչեն, դա խնդիր կլինի մեր համար, քանի որ նա շատ բան է տալիս թիմին», - ասել է Վալվերդեն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և 1 գոլային փոխանցումով։ Վերջերս նա դարձավ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» կազմում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Share |

Լրահոս

Loading...