Զիդանի հեռացման դեպքում Ռեալը կարող է գլխավորել Խաբի Ալոնսոն

12:07 20.09.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն հստակ գիտի, թե ով կարող է փոխարինել Զինեդին Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում: Եթե ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «արքայական» ակումբը շարունակի նման մրցելույթներ ցուցադրել, ապա Զիդանը կարող է հեռացվել: 

AS-ը, վկայակոչելով Mundo Deportivo-ին, գրում է, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն: Ներկա պահին իսպանացի մասնագետը մարզում է «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմը: 

Հիշեցնենք, որ նոր մեկնարկած մրցաշրջանում «Ռեալը» չի տպավորում: Լա լիգայի չորս տուրերից հետո մադրիդցիները 8 միավոր ունեն՝ տանելով երկու հաղթանակ և խաղալով երկու ոչ-ոքի: Դժգոհությունները մեծացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում ՊՍԺ-ին 0-3 հաշվով պարտվելուց հետո: 

Ալոնսոն 2009-2014 թվականների ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում: 

Share |

Լրահոս

Loading...