Զենիթը հայտարարել է, որ Կոկորինը բուժզննում է անցել ու մարզվելու է անհատական ծրագրով

16:21 20.09.2019

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել այն մասին, որ թիմի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բարեհաջող բուժզննում է անցել: 

«Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, հարձակվողը ժամանել է Պետերբուրգ և բժշկական զննություն է անցել «СОГАЗ» միջազգային բժշկական կենտրոնում:

Ֆուտբոլիստը ստուգվել է սպորտային բժշկի, նյարդաբանի, սրտաբանի և վնասվածքաբանի մոտ, ինչպես նաև անցել է ուլտրաձայնային հետազոտություն և ենթարկվել է էլեկտրոկարդիոգրաֆիայի: 

Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կսկսի մարզումները անհատական ծրագրով»,-ասված է հայտարարության մեջ: 

 

 

Share |

Լրահոս

Loading...