Ըմբշամարտի ԱԱ. Գրիգոր Գրիգորյանը հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

12:18 21.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցող  ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում  Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը 7-6 հաշվով հաղթանակ տարավ վրացի ըմբշամարտիկ  Նիկա Կենտչաձեի նկատմամբ և դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ: Հայ մարզիկը 1/4-րդ եզրափակչում ուժերը կչափի Ուզբեկստանը ներկայացնող Ռ. Կուրբանովի հետ:

Հիշեցնեք, որ մեր մյուս մարզիկը՝ Հովհաննես Մխիթարյանը, պարտվել էր որակավորման փուլում ամերիկացի ըմբիշ Ջեյմս Դաունիին:

Share |

Լրահոս

Loading...