Արմեն Ադամյան. Խաղադաշտի ամեն հատվածում կոշտ պայքար էր

23:11 21.09.2019

«Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Արմեն Ադամյանի գլխավորությամբ: Բարձրագույն խմբի 8-րդ տուրում երևանյան թիմը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»:

Խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը ամփոփել է կայացած հանդիպումը.

«Մարտական խաղ ստացվեց, խաղադաշտի ամեն հատվածում կոշտ պայքար էր ընթանում: Տղաները ընդունեցին խաղը, դիմացան, գոլ խփեցին: Կարելի է ասել՝ վերահսկում էին խաղը: Մենք կարողացանք խաղը հանգիստ հասցնել ավարտին»:

Share |

Լրահոս

Loading...