Բարսելոնան ցանկանում է գնել Մանչեսթեր Յունայթեդի տաղանդավոր կիսապաշտպանին

12:42 21.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Անխել Գոմեշը կարող է հաջորդ ամռանը տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Manchester Evening News-ի փոխանցմամբ` ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետn ավարտվում է 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո և Գոմեշը կարող է Իսպանիա տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

Այս մրցաշրջանում Գոմեշը ԱՊԼ- ում ոչ մի հանդիպում չի անցակցրել, սակայն հասցրել է 68 րոպե լինել խաղադաշտում ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Աստանայի» հետ հանդիպմանը:

Share |

Լրահոս

Loading...