Աշոտ Բարսեղյան. Եթե գոլն արձանագրվեր, խաղն այլ ընթացք կստանար

22:52 21.09.2019

«Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց Վարդան Պողոսյանի գոլի դրվագում, 89-րդ րոպեին 2-րդ դեղին քարտով հեռացրեց նույն Պողոսյանին: Աշոտ Բարսեղյանը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

«Առաջինը՝ շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի համար:

Մեր տղաները խաղը շատ լավ սկսեցին, տեսաք՝ գոլ խփեցինք: Թե այդ գոլը որքանով է վիճելի, չգիտեմ, պետք է անպայման նայենք: Եթե գոլը արձանագրվեր, բնական է՝ խաղն այլ ընթացք կստանար:

Ես չեմ ուզում կրկնել մեր խնդիրների մասին: Մեր թիմային ոգին շատ բարձր է, տղաները շատ են պայքարում: Վարպետության պակասը միշտ էլ խանգարել է՝ հասնել մեր ուզած արդյունքին: Մենք մեր խնդիրները շատ լավ գիտենք, աշխատում ենք դրա վրա, բայց վերջին փոխանցումը եզրափակող խաղացողի բացակայությունը մեզ շատ է խանգարում: Դա տղաների վարպետությունից է: Այն, որ տղաները, մարզիչն ու մարզչական շտաբն իրենց առավելագույնով աշխատում են, փաստ է ու շատ գովելի է: Բայց մեզ որակյալ խաղացողներ են պետք, ովքեր կկարողանան եզրափակել գրոհները:

Մենք սպասում ենք Գեղամի վերադարձին. այդ ժամանակ շատ բան կփոխվի: Այսօր առաջնության թիմերը շատ են բարելավել իրենց վիճակը: Եթե «Գանձասար-Կապանի» մեծ աշխատանքը չլիներ, այս խաղի հաշիվը կարող էր ավելի խոշոր էլ լինել», - հետխաղյա ասուլիսի ժամանակ ասել է Բարսեղյանը:

Share |

Լրահոս

Loading...