Բավարիան ջախջախեց Քյոլնին․ Կոուտինյոն բացեց գոլերի հաշիվը նոր թիմում (տեսանյութ)

19:25 21.09.2019

Բունդեսլիգայի հինգերորդ տուրում Մյունխենի «Ալիանս արենայում» «Բավարիան» ընդունել էր «Քյոլնին»։ Գործող չեմպիոնները խնդիրներ չունեցան։ 

Հանդիպման հաշիվը բացվեց 3-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ ֆուտբոլիստը երկրորդ կեսի 3-րդ րոպեին նույնպես գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով դուբլ։ «Բավարիայի» երրորդ գոլին երկրպագուները երկար էին սպասել։ Այն հեղինակեց թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմին միացած մեկ այլ ֆուտբոլիստ՝ Իվան Պերիշիչը ևս բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման 73-րդ րոպեին։ 

Այսպիսով, «Բավարիան» 4-0 հաշվով վստահ հաղթանակ է տանում։ Հավելենք, որ հյուրերը խաղի 59-րդ րոպեից 10 հոգով էին մնացել։ Կարմիր քարտ էր ստացել Կինգսլիյ Շինդրելը։ 

«Բավարիան» վաստակում է 11 միավոր և բարձրանում է առաջին հորիզոնական։ «Քյոլնը» մնում է 3 միավորով։ 

Share |

Լրահոս

Loading...