Ալաշկերտը հաղթեց 10 հոգով մնացած Գանձասար-Կապանին (տեսանյութ)

18:03 21.09.2019

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով:

Խաղի հաշիվը 38-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո բացեց Գուստավոր Մարմենտինին: Հանդիպման վերջակետը ավելացված ժամանակում խփեց փոխարինման մտած Միհրան Մանասյանը:

Նշենք, որ 89-րդ րոպեին՝ 0-1 հաշվի ժամանակ, «Գանձասար-Կապանը» մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց Վարդան Պողոսյանը: 

«Ալաշկերտն» անընդմեջ հաղթանակների շարքը հասցրեց 3-ի: Այս հաղթանակից հետո Արմեն Ադամյանի թիմը 13 միավորով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: «Գանձասար-Կապանը» 4 միավորով նահանջում է 9-րդ հորիզոնական:

Share |

Լրահոս

Loading...