Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Աստոն Վիլային»: Հանդիպումը տեղի է ունեցել Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 3:0:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում 46-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը: 65-րդ րոպեին կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ամրապնդեց հաշվի առավելությունը: 5 րոպե անց Գյունդոգանը հանդիպման հաշիվը դարձրեց ջախջախիչ: Այսպիսով, «Աստոն Վիլան» ընդհատեց ԱՊԼ-ի իր անպարտելի շարքը, որը տևեց 3 խաղ:
«Մանչեսթեր Սիթին» 22 միավորով բարձրացավ երկրորդ հորիզնական ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում: «Աստոն Վիլան» (11) 13-րդ տեղում է։ Մրցաշարի առաջատարն այս պահին «Լիվերպուլն» է, որը 9 խաղում վաստակել է 25 միավոր: