Էվրա․ ՄՅՈՒ-ի հանդեպ հարգանքի բացակայությունը սպանում է ինձ

16:33 21.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան նշել է, որ ուզում է ակումբի նախկին մեծությունը տեսնել։

  «Նախորդ շաբաթ խաղում էինք «Լեսթերի» դեմ ու բոլորն ասում էին, որ դժվար խաղ է սպասվում, որովհետև մրցակիցը լավ մարզավիճակում է։ Բայց որտե՞ղ է ՄՅՈՒ-ի հանդեպ հարգանքը։ Ուզում եմ, որ մարդիկ նորից վախենան մեզնից։ Խաղացողները խաղի ժամանակ պիտի ավելի շատ ջանք գործադրեն։ Հիանալի գիտեմ, որ արտագնա խաղում «Վեսթ Հեմի» հետ հեշտ է, բայց ուզում եմ այդ խաղին ՄՅՈՒ-ն մի ամբողջություն լինի։

Ուզում եմ, որ նախկին մեծությունը վերադառնա։ Բոլորը պիտի հասկանան, որ մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք։ ՄՅՈՒ-ի հանդեպ հարգանքի բացակայությունն ինձ սպանում է։ Մեզ հաղթանակներ են պետք անկախ ամեն ինչից։ Գիտեմ, որ ոչ բոլորն էին գոհ «Լեսթերի» դեմ ՄՅՈՒ-ի ելույթից, բայց մենք 3 միավոր վաստակեցին ու միշտ պիտի այդպես լինի։ Երբ բոլոր խաղացողներն ապաքինվեն վնասվածքներից, ՄՅՈՒ-ի համար լավ օրեր կգան»,- Էվրայի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի կայքը։

 

Share |

Լրահոս

Loading...