Գվարդիոլա․ Մարդիկ մինչև հիմա չեն հասկանում, որ պարտությունները կյանքի մի մասն են

21:12 21.09.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (8-0)։ 

«Ֆուտբոլիստների խաղային մակարդակը մեծ նշանակություն ունի։ Երբ դու հինգ հարված ես կատարում դարպասին ու հինգ գոլ ես խփում, հրաշալի է։ Առաջին րոպեներին մենք թույլ տվեցինք մրցակցին երկու պահ ստեղծել մեր դարպասին, սակայն նրանք չօգտագործեցին դրանք։ Ինձ դուր եկավ մեր խաղը երկրորդ կեսում։ Մենք ագրեսիվ ֆուտբոլ էինք ցուցադրում։

Մարդիկ, փորձագետները, նախկին ֆուտբոլիստներն ու լրագրողները չեն հասկանում, որ պարտությունը մեր խաղի մի մասն է։ Ես հիմա ինձ զգում եմ այնպես, ինչպես «Նորվիչից» հետո, քանի որ մենք վատ չէինք խաղացել այդ խաղում։ Պետք է մշտապես հարգես մրցակցիդ»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։ 

Հիշեցնենք, որ «Ման․ Սիթին» 8 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ուոթֆորդի» դարպասը։ 

Share |

Լրահոս

Loading...