Կակա․ Ռեալում շատ կախարդանքներ կտեսնենք Ազարի կողմից

11:55 21.09.2019

«Ռեալի» նախկին խաղացող Կական կարծում է, որ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է հաջողության հասնել «Արքայական ակումբում»։  

«Նա շատ լավն է, Իսպանիայում ավելի շատ տարածություն կունենա, քան Անգլիայում։ Նա իրեն ցույց տալու շանս կունենա, երբ ադապտացվի Իսպանիայի ֆուտբոլին։ Շատ կախարդանքներ կտեսնենք Ազարից։

Կարծում եմ՝ մեր բախտը բերել է, որ կարողացել ենք հետևել՝ ինչպես էին Մեսսին ու Ռոնալդուն մրցում իրար հետ։ Իսկապես շատ հաճելի էր դրան հետևելը։

Հիմա հետաքրքիր է նայել, թե «Ռեալն» ինչպես է պայքարելու «Բարսելոնայի» հետ, ինչպես է նորից փորձելու հաղթել առաջնությունը։ Եվ իհարկե, Ազարը կդառնա «Ռեալի» առանցքային խաղացողներից մեկը։ Տեսնենք՝ Ազարը կկարողանա՞ մրցակցել Մեսսիի հետ»,- Կակայի խոսքերն է փոխանցում Fox Sports-ը։

 

Share |

Լրահոս

Loading...