Laver Cup. Ֆեդերերը հաղթեց Կիրիոսին ու երկու միավոր պարգևեց Եվրոպայի թիմին

19:16 21.09.2019

Ժնևում շարունակվում է Laver Cup-ը։ Խաղային երկրորդ օրվա ցերեկային ծրագրի խաղերը ավարտվել են։ 

Ալեքսանդր Զվերևը սուպեր թայ-բրեյքում պարտվել է Ջոն Իզներին։ Երկրորդ խաղում միմյանց դեմ մրցել են Եվրոպայի թիմից Ռոջեր Ֆեդերերը, իսկ Աշխարհի թիմից Նիկ Կիրիոսը։ Շվեյցարացին պարտվել էր առաջին սեթը 5-7 հաշվով։ Երկրորդ սեթը Ռոջերը վերցրեց նույն՝ 7-5 հաշվով։ Սուպեր թայ-բրեյքում Ֆեդերերը ուժեղ գտնվեց Կիրիոս 10-7 հաշվով։ 

Այս հանդիպումներից հետո Եվրոպայի հավաքականը ունի 5 միավոր։ Աշխարհի հավաքականը ունի 3 միավոր։ 

Երեկոյան ևս երկու հանդիպումներ են նախատեսված։ Նախ միմյանց դեմ կմրցեն Ռաֆայել Նադալն (Եվրոպա) ու Միլոշ Ռաոնիչը (Աշխարհ): Այնուհետև թիմերը կխաղան զուգախաղով։ Եվրոպայի թիմից Ռաֆայել Նադալն ու Ստեֆանոս Ցիցիպասը կմրցեն Աշխարհի հավաքականից Նիկ Կիրիոսի և Ջեկ Սոկի հետ։ 

Share |

Լրահոս

Loading...