Գարի Լինեկեր. Երբ նայում եմ Մեսսիի խաղը, ուրախություն եմ զգում

11:00 21.09.2019

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը համարում է, որ Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է.

«Երբեք չէի մտածել, որ Մարադոնայից ավելի լավ ֆուտբոլիստ կտեսնեմ: Սակայն Մեսսին իր խաղով ինձ ապացուցում է, որ լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Նրա գոլային արդյունավետությունը ֆանտաստիկ է: Նա նաև լավագույն դրիբլինգը ունի և ֆանտաստիկ փոխանցումներ է կատարում:

Մարադոնան ևս ուժեղ է այդ հարցում, սակայն Լոեն նույն մակարդակը պահում է 10 տարի: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա նախկինում դա միակ հնարավորությունն էր մեծ ֆուտբոլիստներին նույն մրցաշարում տեսնելու: Հիմա կա Չեմպիոնների լիգան, որտեղ Մեսսին իրեն փայլուն է դրսևորում»: 

Share |

Լրահոս

Loading...