5 գոլ՝ մինչև 18-րդ րոպեն. Մանչեսթեր Սիթին ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել

18:30 21.09.2019

«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել 6-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղում:

Արդեն 18-րդ րոպեին «քաղաքայինները» 5 գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփական դարպասը պահելով անառիկ:

Ինչպես հաղորդում է Opta-ն «Թվիթերում»՝ այս խաղարկության պատմության մեջ նախկինում ոչ մի թիմի չի հաջողվել այդքան արագ 5 գնդակի առավելություն ստանալ:

Այս պահին ավարտին է մոտենում «Մանչեսթեր Սիթի»  - «Ուոթֆորդ» հանդիպման առաջին խաղակեսը, հաշիվն առայժմ նույնն է՝ 5-0:

Share |

Լրահոս

Loading...