Վարդան Մինասյան. Մենք այս խաղով ընդհանրապես նույնիսկ ոչ-ոքիի արժանի չէինք

21:40 21.09.2019

«Արարատ-Արմենիան» Գյումրիում 0-1 հաշվով պարտվեց «Շիրակին» Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրում: Խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ամոփել է իր թիմի ցուցադրած խաղն ու խոսել առաջնությունում մրցակցությունից:

««Շիրակն» ավելի շատ ցանկություն, ավելի շատ բնավորություն ցույց տվեց ու արժանիորեն հաղթեց: Մենք այս խաղով ընդհանրապես նույնիսկ ոչ-ոքիի արժանի չէինք: Այնպես որ, հաշիվը ամբողջովին համապատասխանում է խաղի ընթացքին:

Այսպիսի մի արտահայտություն կա՝ «Կոմֆորտի զոնա», հիմա մեր տղաներն ընկել են դրա մեջ: Նրանց պետք է այդ հարմարավետության գոտուց դուրս բերենք: Խնդիրը դա է, տակտիկայի, տեխնիկայի հետ կապ չունի:

Նախորդ անգամ ասացի, որ 9 թիմեր լավ մրցակցություն են ստեղծում մեկը մյուսին, «Երևանը» մի քիչ դուրս է մնացել մրցակցությունից: Բայց մեր առաջնությունը միշտ պետք է բաժանել 2 մասի՝ սկիզբը, և հունվարից հետո: Կարևորը, որ մրցակցություն կա, սա բոլոր թիմերի համար էլ շատ լավ է», - ասել է Մինասյանը:

Share |

Լրահոս

Loading...