Պոգբան չի բացառում ՄՅՈւ-ի հետ նոր պայմանագրի ստորագրումը

18:50 21.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որ քննարկի թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագրի երկարաձգման հարցը: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

«Կարմիր սատանաների» հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը դեռևս երկու մրցաշրջան էլ ուժի մեջ է ու ներառում է ևս 1 տարով երկարաձգելու հնարավորություն, որը կարող է ակտիվացնել ակումբը: Չնայած դրան՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Պոգբային պահպանել ավելի երկարատև ժամկետով:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կիսապաշտպանը չի բացառում ՄՅՈւ-ի հետ նոր պայմանագրի ստորագրումը: Բանակցությունների վրա դրական կարող է անդրադառնալ նաև այն, որ ակումբի գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը լավ հարաբերությունների մեջ է Ռայոլայի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան ԱՊԼ-ի 4 խաղի է մասնակցել ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...