Կալդերոն․ Պերեսը չէր ուզում Ռոնալդուին Ռեալում տեսնել

13:10 21.09.2019

«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նշել է, որ 10 տարի առաջ Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ տեղափոխությունն իր շնորհիվ է եղել, ոչ թե ակումբի ներկա նախագահ Ֆլորենտինո Պերեսի։

«Կարծում եմ՝ կարիք չկա անընդհատ կրկնելու, որ հենց ես եմ Ռոնալդուին «Ռեալ» բերել։ Ինձ համար տհաճ է լսելը, որ ակումբի ներկա նախագահը հրապարակավ հայտարարում է, որ Ռոնալդուն իր լավագույն ձեռքբերումն է։ Ուրիշների արժանիքները քեզ վերագրելն էժանագին արարք է։ «Ռեալը» ուրիշ մարդու շնորհիվ իր կազմում ունեցել է լավագույն խաղացողին։

Երբ Պերեսը ստանձնեց պաշտոնը, չէր ուզում Ռոնալդուին թիմում տեսնել։ Ուզում էր չեղյալ համարել մեր կողմից ավելի վաղ ձեռք բերած համաձայնության կնքումը, ու Ռոնալդուն գիտեր այդ մասին։ Գործարքը կարող էր խափանվել»,- Կալդերոնի խոսքերն է փոխանցում A Bola-ն։

 

Share |

Լրահոս

Loading...