Ռեբիչը որակազրկվել է մրցավարին վիրավորելու համար

12:29 21.09.2019

«Միլանի» հարձակվող Անտե Ռեբիչը որակազրկվել է եվրագավաթային 5 խաղով։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

 26-ամյա խորվաթ ֆուտբոլիստը պատժվել է Եվրոպա լիգայի որակավորման փուլի՝ «Այնտրախտ»-«Ստրասբուր» (3-0) խաղում իր պահվածքի համար։ Ռեբիչը առաջին կեսում կարմիր քարտ էր ստացել ու դաշտից հեռանալով՝ վիրավորել մրցավար Օրել Գրինֆելդին։

Բացի դրանից, ՈՒԵՖԱ-ն «Այնտրախտին» տուգանել է 20 հազար եվրոյով երկրպագուների՝ իրեր նետելու համար ու պարտադրել մասամբ փակել ֆան-զոնան եվրագավաթային մյուս խաղերում։ 

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին իտալական գրանդը վարձակալել է Ռեբիչին։

Share |

Լրահոս

Loading...