Գրան-Պրի Սինգապուր․ Լեկլերը հաղթեց pole position-ը, Հեմիլթոնը երկրորդն է, երրորդը՝ Ֆետելը

20:21 21.09.2019

Սինգապուրում մեկնարկեց Ֆորմուլա-1-ի հերթական Գրան-Պրին։ Այսօր կայացել է որակավորման մրցարշավը։ 

«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը հաղթել է pole position-ը և վաղվա մրցարշավում մեկնարկելու է առաջինը։ Մոնակոն ներկայացնող մրցարշավորդը գերազանց մարզավիճակում է։ Նա հաղթել է նախորդ երկու Գրան-Պրիներում։ 

Որակավորման մրցարշավում երկրորդը «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է։ Երրորդ հորիզոնականում դարձյալ «Ֆերարին» է, այս անգամ ի դեմս Սեբաստիան Ֆետելի։ Նրանց հաջորդում են Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից» և Վալտերի Բոտտասը «Մերսեդեսից»։ 

Որակավորման մրցարշավի արդյունքները

Share |

Լրահոս

Loading...