Սոլարին կարող է գլխավորել Բեքհեմի թիմը

00:18 21.09.2019

«Ռեալի» նախկին մարզիչ Սանտյագո Սոլարին կարող է գլխավորել «Ինտեր Մայամին», որը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին։ Այս մասին տեղեկացնում է լրագրող DirecTV Sports-ի լրագրող Կառլոս Սուարեսը։

Արգենտինացի մասնագետի վերջին աշխատատեղը եղել է «Ռեալը», որտեղից նրան հեռացրել են մարտին։

Բեքհեմն ու Սոլարին միասին խաղացել են «Ռեալում»։ «Ինտեր Մայամին» մյուս մրցաշրջանից հանդես կգա MLS-ում։

  

Share |

Լրահոս

Loading...