#ՄերոնքԴրսում. Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել Ժիլինա Բ-ի կազմում

20:15 21.09.2019

Սլովակիայի առաջնության 2-րդ լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ժիլնա Բ»-ն, որի կազմում խաղում է Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, հյուրընկալվելիս մրցել է «Սլովանի» երկրորդ թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 5-2 հաշվով հաղթանակով: 

Խաղի հաշիվը «Ժիլինա Բ»-ի կազմում բացել է Բիչախչյանը: Հայ ֆուտբոլիստն այս խաղում աչքի է ընկել դուբլով՝ ևս 1 գնդակ հեղինակելով 1-2 հաշվի ժամանակ:

Նշենք, որ Վահան Բիչախչյանը խաղացել է առանց փոխարինման:

10 տուրերից հետո «Ժիլինա Բ»-ն 18 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում:

Share |

Լրահոս

Loading...