Վալվերդե. Հույս ունենք, որ Մեսսին մարզավիճակ կհավաքի և կլավացնի մեր արդյունքները

00:11 21.09.2019

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է իսպանական Պրիմերայի 5-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ արտագնա հանդիպման մասին:

«Արտագնա խաղերում մենք դեռ լավ արդյունքների չենք հասնում։ «Օսասունայի» հետ խաղում չկարողացանք հաղթել։ Պետք է փոխել այդ միտումը։ Նման հանդիպումները կարող են որոշել առաջնության ճակատագիրը։

«Գրանադան» լավ մեկնարկեց։ Նորեկները վտանգավոր են մեկնարկի ժամանակ։ «Գրանադան» ակտիվ է խաղում և լայնորեն գործում  հարձակման մեջ։ Նրանց հաջող մեկնարկը համառ աշխատանքի արդյունքն է։ Մենք գնում ենք այնտեղ հաղթանակի համար։ Տեսնենք, արդյոք Դեմբելեն կզբաղեցնի Ֆատիի տեղը։ Նրանք դեռ չեն խաղացել և չեն էլ մարզվել միասին։

Մեսսին լավ տեսք ուներ «Բորուսիայի» հետ խաղում, չնայած, որ նախկինում չէր խաղում։ Հույս ունենք, որ նա մարզավիճակ կհավաքի և կլավացնի մեր արդյունքները», - Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...