Զիդան․ Ես գիտեմ Ռեալում լինելու դժվարությունները

23:44 21.09.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Մենք միշտ ունեցել ենք դժվարություններ, անգամ այն ժամանակ, երբ հաղթել ենք։ Միշտ լինում են բարդ շրջաններ, բայց այս թիմը ի վիճակի է հաղթահարելու այդ դժվարությունները։ Ֆուտբոլիստները լավագույն ձևով չեն գործում։ Կարո՞ղ են նրանք ավելի լավ խաղալ։ Այո՛, կարող են։

Ես գիտեմ «Ռեալում» լինելու դժվարությունները։ Մեզ լավ խաղ է անհրաժեշտ իրերը կարգավորելու համար։ Մենք մրցելու ենք առաջատարի հետ իրենց դաշտում ու գլխավորը այնտեղ հաղթելն է»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

«Սևիլիա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։  

Share |

Լրահոս

Loading...