Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել ու փոխարինվել 8-րդ րոպեին

18:12 22.09.2019

Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ ընդունել է «Աստանային» և 2։1 հաշվով հաղթանակ է տարել։

Հատկանշական է, որ տանտերերի ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել խաղի արդեն 8-րդ րոպեին, ինչից հետո հյուրերը բացել են խաղի հաշիվը։

Հովհաննիսյանը փոխարինվել է, ու դեռևս տեղեկություն չկա, թե որքանով է լուրջ հայ ֆուտբոլիստի վնասվածքը։

«Ժետիսուն» հանդիպման վերջնամասում՝ 80-րդ և 89-րդ րոպեներին կարողացել է երկու գոլ խփել ու հաղթանակ կորզել։

Այս հանդիպումից հետո «Ժետիսուն» 44 միավոր ունի իր ակտիվում ու ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Աստանան» 50 միավորով 4-րդն  է։

Share |

Լրահոս

Loading...