Ակտոբեն պարտվել է խոշոր հաշվով․ Պիզելին մասնակցել է խաղին

18:32 22.09.2019

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ակտոբեն» հյուրընկալվել է «Օրդաբասիին» ու 1։4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել։

Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, որն արդեն վերականգնվել է վնասվածքից։

 

Այս հանդիպումից հետո «Օրդաբասին» արդեն 52 միավոր ունի իր ակտիվում ու բարձրացել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է «Ակտոբեին», ապա վերջինս ընդամենը 11 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը։

«Ակտոբեն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունելով «Տարազին»։

Share |

Լրահոս

Loading...