Ջեկոյի՝ 94-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց Ռոմային Բոլոնիայի հետ խաղում

19:00 22.09.2019

Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» հետ ու 2։1 հաշվով հաղթանակ կորզեց։

Հանդիպման հաշիվը բացեց միայն 49-րդ րոպեին, երբ սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց իր թիմին։ 5 րոպե անց, սակայն, տանտերերն անվրեպ իրացրին նշանակված 11-մետրանոցը․ Սանսոնը գրավեց «Ռոմայի» դարպասն ու հավասարեցրեց հաշիվը։

Հյուրերին հաղթանակ պարգևեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի՝ ավելացված 4-րդ րոպեին խփած գոլը։ Նշենք՝ 85-րդ րոպեից «Ռոման» խաղում էր 10 հոգով՝ Ջանլուկա Մանչինիի հեռացումից հետո։ 

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 77-րդ րոպեին փոխարինվեց՝ տեղը զիջելով պաշտպան Խուան Ժեզուսին։

Այս հաղթանակից հետո «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 8-ի ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Բոլոնիան» 4 խաղից հետո վաստակած 7 միավորով գտնվում է 6-րդ տեղում։

 

Share |

Լրահոս

Loading...