Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

17:01 22.09.2019

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) աշխարհի առաջնությունում նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժության առաջին մոտեցման ընթացքում Անդրանիկը գլխավերևում պահեց 168 կգ-անոց ծանրաձողը, այնուհետ չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ: Հայ ծանրորդը նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունը ցավալի ավարտ ունեցավ Անդրանիկ Կարապետյանի համար: Հայ ծանրորդը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացրեցնելով 195 կգ-ը: Կարապետյանը երկամարտում զրո ստացավ:

Share |

Լրահոս

Loading...