Արարատը ջախջախեց Լոռիին և վերադարձավ առաջին հորիզոնական (տեսանյութ)

17:50 22.09.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում Վանաձորի «Լոռին» հյուրընկալել էր «Արարատին»:

Խաղի հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Դավիդյանը:

Երկրորդ խաղակեսի սկզբում հաշիվը կրկնապատկեց Դավիթ Արշակյանը:

66-րդ րոպեին մրցակցի սխալից օգտվեց Ալեքսանդը Կոզլովը և հաշիվը դարձրեց 0-3:

«Լոռիին» հաջողվեց խփել հեղինակության գնդակը: Աչքի ընկավ Յեուլեն: Սակայն սա դեռ վերջը չէր:  87-րդ րոպեին Վեսլեն Ժունիորը մեծացրեց հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 19 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Լոռին» 13 միավորով մնաց երրորդ հորիզոնականում:
 

Share |

Լրահոս

Loading...