Բարսելոնան կրկնեց 25 տարվա վատագույն արդյունքը

09:19 22.09.2019

«Բարսելոնան»  Լա Լիգայի 5-րդ տուրում պարտվեց «Գրանադային» և սահմանեց մի քանի հակառեկորդ: Մրցաշրջանի մեկնարկը կատալոնացիների մոտ դեռ մղձավանջային է ստացվում։

Թիմը չի կարողանում հաղթել արտագնա խաղերում արդեն 8 անընդմեջ հանդիպում՝  հաշվի առնելով նախորդ մրցաշրջանն ու գավաթի եզրափակիչը՝ վատագույն շարքը 2001 թվականից ի վեր։ «Բարսան» նաև չի հաղթել մեկնարկային 4 արտագնա խաղերում՝ 1998 թվականից ի վեր առաջին անգամ։

Հինգ խաղից հետո «կապտանռնագույնների» թիմը 7 միավոր ունի, նման արդյունք վերջին անգամ գրանցվել է 1994 թվականին: Twitter-ում երկրպագուներն արդեն պահանջում են Վալվերդեի հրաժարականը:

Share |

Լրահոս

Loading...