Դիլեյնիի ինքնագոլը զրկեց Բորուսիային հաղթանակից Այնտրախտի հետ խաղում (տեսանյութ)

22:11 22.09.2019

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» ու վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հանդիպման արդեն 11-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Վիտսելը, իսկ առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Սիլվան հավասարեցրեց այն։

Երկրորդ կեսի միջնամասում Սանչոն կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Թոմաս Դիլեյնին ու զրկեց իր թիմին հաղթանակից։

Share |

Լրահոս

Loading...