Չիչարիտո. Ռամոսը շարունակում է մնալ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը

13:45 22.09.2019

«Սևւիլիայի» հարձակվող Խավիեր Հերնանդեսը AS-ի հետ խոսել է Լա Լիգայում «Ռեալի» դեմ սպասվող խաղի մասին:

- Մրցաշրջան ես անցկացրել «Ռեալում»։ Եթե գոլ խփես, կնշե՞ս:

- Այո, իհարկե: Խփած գոլը ուրախություն է։ Կարծում եմ՝ խփած գնդակները միշտ պետք է տոնել։ «Ռեալն» ինձ համար յուրահատուկ ակումբ է, որին շատ եմ հարգում։ Ես նրանց շնորհակալ եմ։

- Սերխիո Ռամոսը կարող է անձամբ հսկել քեզ կիրակնօրյա խաղում։

- Դե, եթե խաղամ.. Սերխիոն շարունակում է մնալ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: Հարձակվողներին դժվար է խաղալ նրա դեմ։ Նա էտալոն է հավաքականի և ակումբի համար։

-Դու դեռ շփվու՞մ ես «Ռեալից» որևէ մեկի հետ:

- Մի քանի խաղացողների հետ, այո: Նաև Լուկաս Վասկեսի հետ, թեև նա ավելի ուշ էր տեղափոխվել: Նա հիանալի խաղացող է և մարդ, - ասել է Չիչարիտոն ։

Share |

Լրահոս

Loading...