Գրանադան հաղթեց Բարսելոնային ու հավասարվեց առաջատարներին (տեսանյութ)

00:56 22.09.2019

Լա լիգայի հինգերորդ տուրում երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Գրանադային»։ 

Կատալոնական ակումբը անակնկալ պարտություն կրեց։ Հանդիպման հաշիվը բացվեց խաղի հենց մեկնարկում։ «Գրանադային» առաջ մղեց Ռամոն Ազիզը։ Երկրորդ կեսում Լիոնել Մեսսին և Անսու Ֆատին մտան փոխարինման՝ խաղը փրկելու, սակայն «Բարսելոնային» դա չհաջողվեց։ Ավելին, հանդիպման 65-րդ րոպեին Ալվարո Վադիլոն անվրեպ իրացրեց «կապտանռնագույնների» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, «Գրանադան» հաղթեց 2-0 հաշվով։ 

«Բարսելոնան» երկրորդ պարտությունն է կրում Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Կատալոնական ակումբը արտագնա խաղերում միայն մեկ միավոր է վաստակել։ Վալվերդեի թիմը մնում է վաստակած 7 միավորով։ 

Դե իսկ ահա «Գրանադան» վաստակում է 10 միավոր և հավասարվում է առաջատարներ «Սևիլիային» ու «Աթլետիկոյին»։ Ճիշտ է՝ անդալուսիական ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ 

 

Share |

Լրահոս

Loading...