26՞, գնա գրողի ծոցը. Գվարդիոլան շնորհավորել է լրագրողին ծննդյան առթիվ (տեսանյութ)

10:44 22.09.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շնորհավորել է կատալոնական Sport թերթի լրագրող Փոլ Բալսին ծննդյան օրվա առթիվ:

«Քաղաքայիների» մարզիչն իր ձեռքը մեկնեց լրագրողին, դիպավ նրա ուսին ու ի պատասխան նույնպիսի «հաճելի» հպում ստացավ կողի հատվածում։

 

«Շնորհավորում եմ։ Քանի՞ տարեկան ես:

- 26: 

- 26՞, գնա գրողի ծոցը» - արձագանքել է Գվարդիոլան։

Իրավիճակը տեղի է ունեցել «Ուոթֆորդի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Share |

Լրահոս

Loading...