Միլանյան դերբիում ուժեղ էր Ինտերը․ ներաձուրիները միանձնյա գլխավորեցին աղյուսակը (տեսանյութ)

00:44 22.09.2019

Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրի շրջանակում «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին միլանյան երկու գրանդները՝ «Միլանը» և «Ինտերը»։ 

«Ներաձուրիները» ուժեղ գտնվեցին մրցակցից՝ առավելության հասնելով 2-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին։ Մարսելո Բրոզովիչի հարվածից հետո եղավ անդրադարձ, ու գնդակը հայտնվեց Դոնարումայի պաշտպանած դարպասում։ «Ռոսոներիների» դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց «Ինտերի» ամառային գլխավոր ձեռքբերումը՝ Ռոմելու Լուկակուն։ Բելգիացին 78-րդ րոպեին գլխի հարվածով եզրափակեց Նիկոլո Բարելայի գերազանց փոխանցումը։ 

Անտոնիո Կոնտեի թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Իտալիայի Ա սերիայի նոր մեկնարկած մրցաշրջանում և վաստակելով 12 միավոր՝ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Միլանը» մնում է 6 միավորով։ 

Հիշեցնենք, որ 4-րդ տուրի իր հանդիպումը ավարտել է Թուրինի «Յուվենտուսը»։ Մաուրիցիո Սարիի թիմը սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Վերոնայի» նկատմամբ։ Այդ խաղի գոլերը կարող եք դիտել այստեղ։ 

Share |

Լրահոս

Loading...