«Մոնակոն» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին ու հայտարարել Ռոբերտո Մորենոյի նշանակման մասին։
42-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։ Նա կանցնի աշխատանք հաջորդ շաբաթվա սկզբին։
Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Լեոնարդո Ժարդիմին նախորդ մրցաշրջանում Լիգա 1-ում տեղը պահպանելու և այս տարի ցուցադրած արդյունքների համար։
Ռոբերտո Մորենոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր այն բանից հետո, երբ հունիսին այդ պաշտոնից հեռացավ Լուիս Էնրիկեն դստեր հիվանդության պատճառով։ Նոյեմբերին Էնրիկեն վերադարձավ Իսպանիայի ազգային հավաքական՝ փոխարինելով Մորենոյին։