Կարապետյանի ավելացված ժամանակում խփած գոլը հաղթանակ պարգևեց Սոչիին (տեսանյութ)

17:17 22.09.2019

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց «Սոչիին»:

Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Առաջին գոլը 31-րդ րոպեին խփել է «Սոչիի» հարձակվող Անտոն Զաբոլոտնին : Երկրորդ խաղակեսի սկզբում «Դինամոյի» հարձակվող Սիլվեստր Իգբունը հավասարեցրեց հաշիվը։ 63-րդ րոպեին Իգբունը դարձավ դուբլի հեղինակ։ Երկու րոպե անց աչքի ընկավ հյուրերի պաշտպան Միխա Մեվլան։

«Սոչիին» հաղթանակ բերեց Ալեքսանդր Կարապետյանը, որը 90-րդ րոպեին գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Սոչին» բարձրացավ 12-րդ հորիզոնական:

Share |

Լրահոս

Loading...