Լիպի. Մանչինին շատ լավ մարզիչ է, խելացի բաներ է անում

11:03 22.09.2019

Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին մատնանշել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի աշխատանքը: 

«Ինձ թվում է, որ Իտալիայի հավաքականը Մանչինիի օրոք ճիշտ ուղի է բռնել: Նա շատ լավ մարզիչ է:

Մանչինին շատ խելացի բաներ է անում: Նա գրավում է բազմաթիվ երիտասարդ խաղացողների ու ազդանշան է ուղարկում ակումբներին: Հատկապես, երբ խաղացողների է հրավիրում նախքան Ա Սերիայում նրանց նորամուտը», - Լիպպիի խոսքերն է մեջբերել Milannews.it-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականը Մանչինիի գլխավորությամբ 6 հաղթանակ է տարել ու գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...