Բալոտելլին՝ մարզավիճակի մասին. Վերջին անգամ նման քաշ Մանչեսթեր Սիթիում եմ ունեցել

15:47 22.09.2019

«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին նշել է, որ լավ մարզավիճակ է հավաքել թիմում: 

«Կարծում եմ, որ վերջին մեկ ու կես ամսում ես ավելի քրտնաջան եմ աշխատել, քան նախկինում երբևէ: Առայժմ պատրաստ չեմ պաշտոնական խաղերի, ընդամենը երկու ընկերական հանդիպում եմ անցկացրել, բայց հիմա զգում եմ, որ գերազանց մարզավիճակում եմ: Վերջին անգամ նման քաշ ունեցել եմ «Մանչեսթեր Սիթիում»: Անխոս, իմ հիմնական նպատակն է՝ Իտալիայի ազգային հավաքականի կազմում հայտնվելը Եվրո-2020-ի ժամանակ: Հիմա ես կենտրոնացած եմ աշխատանքի վրա», - Բալոտելլիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով DAZN-ին:

Բալոտելլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 2010-2013 թվականներին: «Բրեշիային» մեկ մրցաշրջանի համար նախատեսված պայմանագրով Մարիոն միացել է այս տարի:

Share |

Լրահոս

Loading...