Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Լուիս Ռուբիալեսի հրաժարականը նախագահի պաշտոնից։ Նա ազատել է նաև ՈՒԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը։
Ռուբիալեսը RFEF-ի նախագահն էր 2018 թվականից, իսկ ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը՝ 2019 թվականից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 46-ամյա իսպանացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։