Ռոնալդուն՝ Աթլետիկոյի ֆաների մասին. Մարդիկ հիմար են և շատ են սիրում խոսել

09:08 22.09.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում (2:2) Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուներին ուղղված ժեստի մասին:

Մադրիդցիների դեմ խաղի դրվագներից մեկում 34-ամյա պորտուգալացին շրջվել է «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնի տրիբունաների ուղղությամբ և արժանացել բազմաթիվ սուլոցների, որին ի պատասխան ժեստ է ցույց տվել՝ մի քանի անգամ բացելով բռունցի մատները և կրկին փակելով:

«Մարդկանց դուր է գալիս շատ խոսել։ Ահա և վերջ: Նրանք բութ են և շատ են խոսում», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։  

Share |

Լրահոս

Loading...