Ռուսաստանը կարող է որակազրկվել 2020թ.-ի Օլիմպիական խաղերից

12:44 22.09.2019

Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյում կայանալիք 2020թ. ամառային Օլիմպիական խաղերից։ Դա կապված է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումների և կեղծված տվյալների հետ, որոնք Ռուսաստանից ստացել են WADA-ի մասնագետները:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում կարծում են, որ Մոսկվայում 18 ամիս մանիպուլյացիայի են ենթարկել տեղեկատվությունը՝ ռուս մարզիկների կողմից արգելված դեղամիջոցների համակարգված կիրառումը թաքցնելու համար: WADA-ի փորձագետների զեկույցը կներկայացվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին: Այնտեղ էլ կհայտարարեն մայրաքաղաքի լաբորատորիայի ստուգման արդյունքների մասին և կքննարկեն աշխատանքի հնարավոր կասեցումը արդեն երկրորդ անգամ:

Այնուհետև աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան կքննարկի թեթև ատլետիկայի Համառուսաստանյան ֆեդերացիայի իրավունքների վերականգնման հարցը: Սեպտեմբերի 27-ին մեկնարկող աշխարհի 2019 թվականի առաջնությունում հայտավորված է առնվազն 29 ռուս մարզիկ՝ չեզոք դրոշի ներքո: Սպասվում է, որ նրանց կարգավիճակը կմնա անփոփոխ։

Բրիտանական The Telegraph թերթի աղբյուրները հայտնում են, որ երկու ամսվա ընթացքում ռուսական մարզական իշխանությունների մեղավորության նոր ապացույցներ կհայտնվեն: Եթե դոպինգ-փորձանմուշներին նոր միջամտությունների մասին տեղեկությունը հաստատվի, Ռուսաստանին կարող են հեռացնել Տոկիոյի Օլիմպիադայից։

Share |

Լրահոս

Loading...