Օքսլեյդ-Չեմբերլեն. Սալահը էգոիստ չէ՞. ախր նա մեզ փոխանցում չի տալիս

13:20 22.09.2019

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մասնակցել է BBC Football Focus-ի «Ավարտեք նախադասությունը» խաղին: Նա ստիպված է եղել ավարտել «Մոհամեդ Սալահը էգոիստ չէ, քանի որ...» նախադասությունը:

«Նա էգոիստ չէ՞: Դուք ձե՞ռ եք առնում: Ախր այդ տղան մեզ փոխանցում չի տալիս: Դուք գժվե՞լ եք: Հարցրեք Մանեին:

Այնուամենայնիվ, Մո Սալահը էգոիստ չէ, քանի որ նա ռմբարկու է: Նա հենց պետք է այդպես խաղա: Մենք չպետք է սպասենք, որ նա մեզ փոխանցում կկատարի:

Այն, թե ինչպես է նա խաղում, մեզ թույլ է տալիս հաղթել, այնպես որ, թող անի այն, ինչ պարտավոր է: Նա խփում է, մենք հաղթում ենք: Ես երջանիկ եմ: Մո, արա ինչ ուզում ես», - 26-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերել BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...