Ռեալի նախկին մարզիչը կարող է գլխավորել Բեքհեմի թիմը

13:35 22.09.2019

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը, որն այս պահին MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» սեփականատերերից մեկն է, մարզիչ է փնտրում թիմի համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բեքհեմը նախատեսում է ակումբ հրավիրել Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Սանտյագո Սոլարիին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր Մայամին» կարող է գլխավորել «Միլանի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն:

«Ինտեր Մայամին» հաջորդ մրցաշրջանից հանդես կգա MLS-ում: Սեփական մարզադաշտ թիմը կունենա 2021 թվականին, իսկ 2020-ին նախատեսում են խաղալ ժամանակավոր մարզադաշտում:

Սոլարիի վերջին աշխատավայրը եղել է «Ռեալը», որը նա լքեց 2018/19 մրցաշրջանի կեսին: Արգենտինացին թիմի ղեկին 32 խաղ անցկացրեց, որոնցից 22-ում «Ռեալը» հաղթանակ է տարել:

Share |

Լրահոս

Loading...