Սուլշերը խոսել է Պոգբայի՝ Ռեալ տեղափոխվելու հնարավորության մասին

12:20 22.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հերքել է լուրերն այն մասին, որ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում «Ռեալի» նախագահը։ Պոլը չի հեռանում «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նա երջանիկ է ակումբում», - Սուլշերի խոսքը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բանակցություններ է վարել ՄՅՈւ-ի հետ Պոգբային ձեռք բերելու համար, սակայն ակումբները չեն կարողացել համաձայնության գալ:

Share |

Լրահոս

Loading...